Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Կրակ են բացել Օբամայի նախընտրական շտաբի վրա

Կրակ են բացել Օբամայի նախընտրական շտաբի վրա
13.10.2012 | 12:52

Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի շենքերից մեկում տեղակայված նախընտրական շտաբի պատուհանի վրա։ Գրասենյակում գտնվող մարդկանցից ոչ ոք չի տուժել։ Նախնական տվյալներով՝ գնդակն արձակվել է շենքի մոտով անցնող մեքենայից։ Ոստիկանները փնտրում են հանցագործին։

Նախագահի նախընտրական շտաբի ակտիվիստները տեղի ունեցածը չեն մեկնաբանում։

Դիտվել է՝ 2201

Մեկնաբանություններ